Ծրագիր
Գուստավ Հոլսթ
«Մոլորակները» սյուիտ՝ մեծ նվագախմբի համար, երկ 32 (56 րոպե)
Intermission
Ջոն Ուիլյամս
«Արկածները Երկրի վրա»՝ «Այլմոլորակային» ֆիլմից (10 րոպե)
Ջոն Ուիլյամս
«Կայսերական երթ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (3 րոպե)
Ջոն Ուիլյամս
«Աստղերի միջով»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (6 րոպե)
Ջոն Ուիլյամս
«Ճակատագրերի մենամարտ»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (4 րոպե)
Ջոն Ուիլյամս
«Հիմնական թեմա»՝ «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարից (5 րոպե)
Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Միջոցառման Մասին
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ վայելելու տպավորիչ համերգային ծրագիր, որտեղ անսահման տիեզերքը կմիախառնվի հոլիվուդյան մեծ կինոյին։
Երեկոն կսկսվի Գուստավ Հոլսթի «Մոլորակները» սյուիտով, որին կհաջորդեն Ջոն Ուիլյամսի ամենահայտնի կինոթեմաները՝ «Աստղային պատերազմներ» և «Այլմոլորակայինը» ֆիլմերից։
Ծրագիրը կուղեկցվի համերգասրահի պատերին արտացոլվող մոլորակների տեսապատկերներով։
Ֆանտաստիկ համերգ՝ սիմֆոնիկ հնչողության, կինոերաժշտության և տիեզերական մթնոլորտի սիրահարների համար։