EN ՀԱՅ

Ամենամյա Փառատոններ

ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ
ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ

2010 թվականին Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված և յուրաքանչյուր տարի լեգենդար հայ կոմպոզիտորներից մեկին նվիրվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կոչված է պահպանելու հայ դասական կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները` միաժամանակ խթանելով մեծավաստակ հայ կոմպոզիտորների ժառանգության ճանաչումը։

Տեսնել Ավելին

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության լայնորեն ճանաչելի քչաթիվ փառատոններից է, որի հեղինակությունն ու մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում են։

Տեսնել Ավելին

«ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով: Իր մի քանի տարվա պատմության ընթացքում այն հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում:

Տեսնել Ավելին

ՊԵՆԴԵՐԵՑԿՈՒ ԱՆՎԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ

2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի համատեղ ջանքերով ստեղծված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը 2022 թվականին հանդես է գալիս «Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոն» անվանումով։

Տեսնել Ավելին