19 ԴԵԿՏ 2025
19:30
Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Երևան, Հայաստան
Ծրագիր
Ջոն Ուիլյամս
«Ինչ-որ տեղ իմ հիշողության մեջ» «Տանը մենակ» կինոֆիլմից
Ջոն Ուիլյամս
«Տոնական թռիչք» «Տանը մենակ» կինոֆիլմից
Լերոյ Անդերսոն
«Սուրբծննդյան տոնակատարություն»
Ամանորյա երգերի պոպուրի ջազային մշակմամբ
I. “Jingle Bells”
II.“Feliz Navidad”
III.“O, Christmas Tree”
IV. “Silent Night”
V.“Deck the Halls”
VI. “We Wish You a Merry Christmas”
Արամ Խաչատրյան
Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից
Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից
Օրորոցային «Գայանե» բալետից
Հատված Ջութակի ռե մինոր կոնցերտից
Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից
Գալոպ «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից
Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից
Վալս «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից
Լեզգինկա «Գայանե» բալետից
Սուսերով պար «Գայանե» բալետից
Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Միջոցառման Մասին
Համեցե՛ք Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի փակման համերգին՝ վայելելու յուրօրինակ «Սիմֆոնիկ Նոր Տարի․ Խաչատրյան + Ջազ» ծրագիրը, որի շրջանակում մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և սիրված ամանորյա և սուրբծննդյան մեղեդիները կհնչեն ջազային մշակմամբ։
Համերգին մասնակցում է նաև Հայաստանի պետական ջազ նվագախումբը։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։