Ծրագիր
Համերգի ընթացքում կհնչեն մեղեդիներ «Օպերայի ուրվականը», «Առյուծ արքան», «Սառցե սիրտը», «Ալադին», «Փարիզի Աստվածամոր տաճարը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կատուներ», «Վեսթսայդյան պատմություն», «Սանսեթ Բուլվար » մյուզիքլներից։
Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Միջոցառման Մասին
Փետրվարի 3-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու «City of Smile» հիմնադրամը բացառիկ հնարավորություն են ընձեռում առաջին անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահում վայելելու աշխարհահռչակ մյուզիքլների սիրված մեղեդիները և միասին աջակցելու քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին:
Մենակատարներ՝ Լուսինե Մակարյան (սոպրանո), Գրիգոր Աբրահամյան (բարիտոն), Տիգրան Քախվերջյան (բարիտոն), Ավո Խալաթյան (վոկալ), Մարիցա Թիլիքյան (մեցցո-սոպրանո) և Սիլվա Պետրոսյան (սոպրանո)։
* Համերգի ընթացքում նվագախումբը նվագելու է «Disney» ընկերության պաշտոնական և բնօրինակ պարտիտուրներով։