
06 ԱՊՐ 2023
19:30
ՍԱՆՍԵԹ ԲՈՒԼՎԱՐ
Բրոդվեյան մյուզիքլ երկու գործողությամբ
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր Երևան, Հայաստան
Ծրագիր
Միջոցառման Մասին
Ապրիլի 6-12-ը Երևանյան հանդիսատեսին կներկայացվի անգլիացի կոմպոզիտոր և երաժշտական թատրոնի վարպետ Սըր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «ՍԱՆՍԵԹ ԲՈՒԼՎԱՐ» շքեղ մյուզիքլը։ Հեղինակավոր «Թոնի» մրցանակի եռակի դափնեկիր մյուզիքլը 20-րդ դարի ամենահայտնի երկերից է այս ժանրում։
Հոլիվուդյան գրավիչ պատմությունը բեմադրված է Բիլի Ուայլդերի համանուն ֆիլմի հիման վրա, իսկ Նորմա Դեսմոնդի դերում հանդես կգա անկրկնելի Թամարա Գվերդծիթելին։
Էնդրյու Լլոյդ Ուեբերի լեգենդար երաժշտությունը կունկդրենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
Մյուզիքլի բեմադրող ռեժիսորն է Անտոն Մուզիկանտսկին։
Դիրիժոր՝ Մարիամ Բարսկայա (Մոսկվա)
Սցենոգրաֆիա՝ Անաստասիա Պուգաշկինա
Զգեստները՝ Անաստասիա Պուգաշկինա, Եկատերինա Գուտկովսկայա
Խորեոգրաֆիա՝ Վասիլի Չեռնենկով
Լույս՝ Իվան Վինոգրադով
Ձայն՝ Միխայիլ Սոկոլիկ