Ծրագիր
Տոլիբ Շախիդի
«Թաջ Մահալ» սիմֆոնիկ ռագա (10 րոպե)
Տոլիբ Շախիդի
Ալտի կոնցերտ (25 րոպե)
Intermission
Արամ Խաչատրյան
Սիմֆոնիա թիվ 2 մի մինոր՝ «Զանգով սիմֆոնիա» (50 րոպե)
Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Թիմոթի Ռիդաութ
Ալտ
Միջոցառման Մասին
Դեկտեմբերի 9-ին Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի ծրագիր, որտեղ արևելյան երաժշտական շեշտերը կհանդիպեն հայկական սիմֆոնիզմի ամենահնչեղ ստեղծագործություններից մեկին։
Երեկոյի մենակատարն է միջազգային բեմերում ճանաչում ունեցող ալտահար Թիմոթի Ռիդաութը։
Եղե՛ք փառատոնի ամենատպավորիչ ծրագրերից մեկի ունկնդիրը՝ ալտի մենանվագից մինչև Խաչատրյանի զանգերի հզոր ղողանջը։
Փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։