Ծրագիր
Ջեյմս Քամերոնի ֆիլմերի երաժշտություն
Ջանլուկա Մարչիանո
Դիրիժոր
Միջոցառման Մասին
ԼԵԳԵՆԴԱՐ ՋԵՅՄՍ ՔԱՄԵՐՈՆԻ ՖԻԼՄԵՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ
Նոյեմբերի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համաշխարհային կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկի՝ Ջեյմս Քամերոնի հետ կներկայանա «Cinema in Concert - In Conversation with James Cameron» աննախադեպ միջոցառմանը։ Նվագախումբը կկատարի ռեժիսորի ամենահայտնի ֆիլմերի երաժշտությունը։
Համերգային ծրագրին կհաջորդի հանդիպում Ջեյմս Քամերոնի հետ։