Ծրագիր
Պյոտր Չայկովսկի
Դաշնամուրի կոնցերտ թիվ 1 սի բեմոլ մինոր, երկ 23 (33 րոպե)
Intermission
Լեոնարդ Բերնսթայն
Նախերգանք «Կանդիդ» օպերետից (5 րոպե)
Մանուել դե Ֆայա
Կրակի ծիսական պարը «Կախարդված սերը» բալետից (4 րոպե)
Իգոր Ստրավինսկի
«Հրեղեն հավքը» սյուիտ, 1919 թ․ տարբերակ (23 րոպե)
Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր
Բեհզոդ Աբդուրաիմով
Դաշնակահար
Միջոցառման Մասին
Սեպտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազդարարի իր 21-րդ համերգաշրջանի մեկնարկը «Արմենիա» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի շրջանակում։
Համերգը կսկսվի Չայկովսկու Դաշնամուրի առաջին կոնցերտով՝ աշխարհահռչակ դաշնակահար Բեհզոդ Աբդուրաիմովի կատարմամբ։
Երեկոյի երկրորդ հատվածում կհնչի Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը՝ վառ ռիթմերով և համերգասրահի պատերին արտացոլվող գունեղ տեսապատկերների ուղեկցությամբ։
Միացե՛ք նոր համերգաշրջանի առաջին տոնական երեկոյին։